«Նյուքասլը» երեք տրանսֆերային նպատակ ունի առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի համար։ Այդ մասին գրում է բրիտանական Daily Mail-ը։
Հաղորդվում է, որ «կաչաղակները» հետաքրքրված են «Արսենալի» ձախ պաշտպան Կիրան Տիրնիի ծառայություններով:
«Նյուքասլը» մտադիր է ձեռք բերել նաև «Լեսթերի» առաջատարներից մեկին՝ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին։
Բայց սա դեռ ամենը չէ: Ակումբը ցանկանում է ուժեղացնել նաև հարձակման գիծը՝ պայմանագիր կնքելով «Բրայթոնի» խոստումնալից հարձակվողի հետ: Խոսքը Էվան Ֆերգյուսոնի մասին է։
























































