«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը շուտով կստորագրի իր նոր հովանավորչական պայմանագիրը սպորտային հագուստի Nike ապրանքանիշի հետ և կօգտագործի միայն Nike-ի խաղակոշիկներ։ Ինչպես հայտնում է The Athletic-ի բրիտանական պարբերականը՝ նորվեգացի հարձակվողը, ըստ համաձայնագրի, տարեկան կստանա մոտ 23 միլիոն եվրո․ հենց այսքան գումար են պահանջում խաղացողի գործակալները։
Հոլանդի նախորդ հովանավորչական պայմանագիրը նույնպես կնքվել էր Nike-ի հետ և ավարտվել 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այդ ժամանակվանից ֆուտբոլիստը հագել է տարբեր ապրանքանիշերի, այդ թվում՝ adidas-ի և Puma-ի խաղակոշիկներ: Երեք լեյբլներն էլ ցանկանում էին պայմանագիր կնքել Հոլանդի հետ, սակայն, ըստ ամենայնի, «Սիթիի» խաղացողը կվերադառնա Nike-ի հետ համաձայնագրին, որի հետ համագործակցում է 14 տարեկանից։
























































