«Արսենալի» նախկին խաղացող Մարտին Կիոունը մեկնաբանել է ՄՅՈՒ-ի հաղթանակը «Նյուքասլի» դեմ (2-0) Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում։ Այս մրցանակն առաջինն էր ՄՅՈՒ-ի համար 2017-ից ի վեր։
«Շատ մարդիկ հիացած են ՄՅՈՒ-ով, բայց եկեք նայենք, թե նրանք ում են հաղթել Լիգայի գավաթի ճանապարհին։ Այսպիսով, նրանք տանը հաղթեցին «Բարնլիին», տանը հաղթեցին «Չարլթոնին», հաղթեցին «Նոթինգհեմ Ֆորեսթին», այս թիմերն ակնհայտորեն լավագույնները չեն այս պահին: Եվ հիմա նրանք չեմպիոն են, հաղթեցին Լիգայի գավաթը։
Եթե շարունակեն հաղթել այնպես, ինչպես հիմա, անկասկած, կարող են պայքարել տիտղոսի համար։ Բայց հենց այս խաղերում հանգիստ կարելի էր հաղթել, այնպես չէ՞։ Բայց «Նյուքասլի» դեմ խաղում նրանց մոտ ամեն ինչ բացարձակ լավ ստացվեց։
Վերջին ամիսներին նրանք փոխել են իրավիճակը։ Նրանք ունեն մարզիչ, որը գիտի՝ ինչ է ուզում։ Նրանց մշակույթը փոխվում է, Մարկուս Ռեշֆորդը հենց հիմա անկասելի է։ Ողջ թիմն անկասելի է։ Կա թիմային ոգի, առաջ են գալիս լիդերներ, տեսանելի է բնավորություն։ Բայց սա ընդամենը մեկ տիտղոս է, և դա ընդամենը Լիգայի գավաթն է»,- Կիոունի խոսքերն է փոխանցում talkSPORT-ը։
























































