«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի «Բրիստոլ Սիթիի» հետ առաջիկա հանդիպման սպասելիքներով։ Խաղը կկայանա վաղը՝ փետրվարի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին։
«Սկաուտներն ասացին, որ «Բրիստոլ Սիթին» լավ թիմ է, նրանք փորձառու մարզիչ ունեն, որը լավ աշխատանք է կատարել «Լեսթերում»: Սա Անգլիայի գավաթի փլեյ-օֆֆն է, որը շատ կարևոր մրցաշար է: Վաղը մենք կհանդիպենք լուրջ թիմի, որը վերջին 12 խաղերում ոչ մի պարտություն չի կրել։
Իմ փորձից ելնելով եմ ասում՝ այս երկրում, երբ խաղում ես Անգլիայի գավաթում Չեմպիոնշիփի թիմի դեմ, միշտ դժվար է: Տանը ամեն ինչ այլ կերպ կլիներ, բայց հյուրընկալվելիս նման հանդիպումները միշտ դժվար են լինում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։