«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ։
Ինչպես հայտնում է TyC Sports-ի լրագրող Սեսար Լուիս Մերլոն, հարձակվողը դեռ չի համաձայնել «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի երկարաձգմանը։ Ալվարեսի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:
Հնարավոր է, որ Խուլիանը ցանկանա ամռանը վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել, եթե նրա խաղաժամանակը չավելանա։
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է բարձրացնել Ալվարեսի աշխատավարձը ԱԱ-2022-ի հաջող ավարտից հետո, հայտնում է աղբյուրը։ Կողմերը բանակցում են որոշ ժամանակ և առայժմ չեն կարողանում համաձայնության գալ։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
























































