Բուլղարիայում կայացած բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարը Հայաստանի հավաքականը ավարտեց 2-ական արծաթե ու բրոնզե մեդալով, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը
80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը եզրափակիչում համառ պայքարում զիջեց աշխարհի չեմպիոն ամերիկացի Ռոբի Գոնսալեսին:
Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը վնասվածքի պատճառով չներկայացավ եզրափակիչ մենամարտին և նույնպես բավարարվեց արծաթով, իսկ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը նվաճեցին բրոնզե մեդալ:
Այս մրցաշարում մեր հավաքականը նախապատրաստվում էր մայիսին Ուզբեկստանում կայանալիք Աշխարհի առաջնությանը: