«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն ցանկանում է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Ֆրանսիացու պայմանագիրը ռոսոներիների հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Հաղորդվում է, որ խաղացողը չի ցանկանում մնալ իր ներկայիս թիմում։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Բրենթֆորդը», «Վեսթ Հեմը», «Քրիսթալ Փելասը» և «Ֆուլհեմը»:
Հարձակվողը նախկինում հանդես է եկել Անգլիայում՝ «Արսենալում» և «Չելսիում»: