Փետրվարի 25-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղում «Բորնմուտը» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։
«Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում հաղթեց 4-1 հաշվով։ Հանդիպման 29-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը կրկնապատկեց «Ման․Սիթիի» առավելությունը:
Հոլանդի համար այս գոլը 27-րդն էր Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ Նորվեգացին Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանի համար «Մանչեսթեր Սիթիի» նոր ռեկորդ է սահմանել գոլերի քանակով:
Նախկինում ռեկորդը պատկանում էր Սերխիո Ագուերոյին, ով 2014/15 մրցաշրջանում դարձել էր 26 գոլի հեղինակ։
























































