Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը դարձավ Դոհայում ընթացող թենիսի ATP-250 մրցաշարի հաղթող։
Մրցաշարի եզրափակիչ խաղում Դանիլը երկու սեթում հաղթեց բրիտանացի Էնդի Մարեյին՝ 6:4, 6:4: Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 47 րոպե։
Մեդվեդևը երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց միջազգային մրցաշարում. անցած շաբաթ նա հաղթել էր Ռոտերդամում կայացած մրցաշարը։
ATP-250. Դոհա (Կատար)
Եզրափակիչ
Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) — Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան, 3) — 4:6, 4:6.