«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի հետ հարաբերությունների մասին։
«Եթե դուք պատրաստվում եք ասել, որ ես կորցրել եմ վստահությունը Ֆիլ Ֆոդենի նկատմամբ, մոռացեք դա: Մեզ համար նա առանցքային խաղացող է: Նա լավ տղա է։ Ֆոդենը մեր ադամանդն է»,-ասել է Գվարդիոլան։
























































