Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական կերկարաձգի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ մինչև 2027 թվականը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Հրատարակության տվյալներով՝ կողմերն արդեն համաձայնեցրել են գործարքի պայմանները։ Ֆուտբոլիստի աշխատավարձի չափը դեռ չի հայտարարվել։ Պայմանագրի ժամկետը կլինի 4 տարի։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա անգլիացին 23 խաղում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը «Արսենալի» հիմնական կազմում հանդես է գալիս 2018 թվականից։
























































