Բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով վարձավճարով հանդես է գալիս Միլանի «Ինտերում», կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում»։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը Լուկակուին դիտարկում է որպես Հարի Քեյնի հավանական փոխարինող։
Ռոմելուին կփորձեն ձեռք բերել, եթե անգլիացին որոշի փոխել ակումբային գրանցումը: 29-ամյա բելգիացու ամբողջական պայմանագիրը պատկանում է լոնդոնյան մեկ այլ ակումբի՝ «Չելսիին»:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն Ա Սերիայում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
























































