«Տոտենհեմը» հետաքրքրված է «Լեչեի» կիսապաշտպան Մորտեն Յուլմանի ծառայություններով: Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Նշվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը գրավել է եվրոպական մի քանի ակումբի ուշադրությունը, այդ թվում՝ «Նապոլիի», «Ռոմայի» և Դորտմունդի «Բորուսիայի»: Տրանսֆերի գումարը կարող է կազմել 12 մլն եվրո։
Յուլմանի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է ութ միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Յուլմանը «Լեչեի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով հինգ գոլային փոխանցման հեղինակ:
























































