Դարպասապահ Ջորդան Պիկֆորդը երկարաձգել է պայմանագիրը «Էվերթոնի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2027 թվականի ամառ։
28-ամյա դարպասապահը «Էվերթոնում» հանդես է գալիս 2017 թվականից։
Ընթացիկ մրցաշրջանում Պիկֆորդը 22 հանդիպում է անցկացրել թիմի կազմում և բաց թողել 30 գոլ:
























































