«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է կիսապաշտպան Գրանիտ Ջակայի հետ պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակը։
Ջակայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
«Ջակայի հետ նոր գործարքի մասին որևէ խոսակցություն կամ քննարկում չի եղել, ես դեռ նորություններ չունեմ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Ջական «Արսենալում» է հանդես գալիս 2016 թվականից։ 30-ամյա խաղացողը լոնդոնյան թիմի կազմում անցկացրել է 281 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ:
























































