«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը չի միանա «Բարսելոնային» 2023 թվականի ամռանը։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ցանկանում էր կիսապաշտպանին տեսնել իր թիմում և հույս ուներ, որ նա կփոխարինի Սերխիո Բուսկետսին։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով չի կարող իրականացնել այս տրանսֆերը։
Այս մրցաշրջանում Ռոդրին անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































