«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իր ապագայի մասին։
«Մտածու՞մ եմ Պրեմիեր լիգայում աշխատելու մասին: Ոչ մի դեպքում։ Այս պահին չեմ էլ մտածում այդ մասին։ Ես նոր եմ սկսել իմ աշխատանքը «Բարսայում»: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ «Բարսան» գլխավորելու հնարավորությունն ինձ շատ շուտ տրվեց, բայց դա հիանալի է»,- Չավիի խոսքն է մեջբերել Marca-ն։
22 տուրից հետո «Բարսելոնան» Իսպանիայի առաջնությունում 59 միավորով առաջին տեղում է։ Կատալոնացիները 22 հանդիպումներից 19-ում հաղթել են։
























































