Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պոլ Մերսոնը խոսել է «Չելսիի» կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի մասին.
«Պոտերն ինձ դուր է գալիս որպես մարզիչ, բայց ես նայում եմ ֆուտբոլիստների որակին և կասկածում եմ այդ հարցում: Նրանք Միխայիլ Մուդրիկին ձեռք բերեցին 100 մլն եվրոյի դիմաց, և եթե չհաշվենք 20 րոպե հատվածը, նա ոչինչ ցույց չտվեց: Բայց դուք չեք սպասում, որ նման տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստին ժամանակ է անհրաժեշտ՝ հարմարվելու համար»,- Մերսոնի խոսքերն է փոխանցում Goal-ը:
«Չելսի» տեղափոխվելուց ի վեր Մուդրիկը բոլոր մրցաշարերում 5 հանդիպման է մասնակցել՝ 4-ը Անգլիայի առաջնությունում, 1-ը՝ Չեմպիոնների լիգայում: 22-ամյա ֆուտբոլիստն այդ խաղերում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:
























































