«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը «Բարսելոնայի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղից առաջ կիսվել է «կարմիր սատանաների» նախկին մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ հանդիպման տպավորություններով։
«Հիանալի հանդիպում էր: Միշտ սիրում եմ շփվել մարդկանց հետ, ովքեր մեծ գիտելիքներ ու փորձ ունեն։ Ուզում է կիսվել, ուզում է օգնել, աջակցել։ Դուք զգում եք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նրա ակումբն է, նա իրեն այնքան նվիրված է զգում և ցանկանում է տեսնել, որ մենք լավ ենք գործում: Հիանալի հանդիպում էր, և ես անհամբեր սպասում եմ նրա հետ հաջորդ երեկոյին»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում մանկունիանցիների պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ փետրվարի 23-ին:
























































