«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները պատմել է, թե ինչ դժվարություններ է ունեցել «Չելսիում»:
««Չելսիում» առաջին վեց ամիսները հիանալի էին, ես ցույց տվեցի այն, ինչ սպասում էին ինձնից երկրպագուները՝ գոլեր խփելով և լավ խաղ ցուցադրելով: Հետո սկսեցի խնդիրներ ունենալ գոլային պահերի իրացման հետ կապված։ Երբեմն VAR-ը չեղարկում էր իմ գոլերը: Իհարկե, դա կոտրեց իմ վստահությունը: Ի վերջո, Տուխելը մոռացավ ինձ, ինչը ես անարդար համարեցի և այդ պատճառով որոշեցի հեռանալ ակումբից։
«Չելսիում» իմ խնդիրները սկսվեցին, երբ ակումբը ձեռք բերեց Լուկակուին։ Ես օգնեցի թիմին հաղթել Չեմպիոնների լիգան՝ խաղալով յուրաքանչյուր հանդիպմանը, իսկ հետո Թոմաս Տուխելը իմ փոխարեն ընտրեց 113 միլիոն եվրոյով եկած խաղացողին։ Ռոմելուն չէր կարող չխաղալ, քանի որ նրա համար մեծ գումարներ էին վճարել»,- Վերների խոսքերն է մեջբերում The Sun-ը։
26-ամյա հարձակվողը «Լայպցիգ» է վերադարձել անցած ամռանը՝ 20 միլիոն եվրոյի դիմաց։
























































