«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Talksport-ը:
Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստն այս պահին Ա Սերիայի լավագույն ռմբարկուն է՝ 23 խաղում 18 գոլով: Ֆուտբոլիստի պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։
Լոնդոնյան ակումբը ցանկանում է ամռանն ուժեղացնել հարձակման գիծը և դիտարկում է Օսիմհենին ձեռք բերելու տարբերակը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի տրանսֆերին հավակնում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: