«Ռեալ Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է CalcioMercato-ն։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆրանսիացու տրանսֆերին հավակնում են «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Նյուքասլը»: «Բետիսը» մտադիր չէ բաժանվել կիսապաշտպանից 30 միլիոն եվրոյից պակաս գումարով:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆեկիրը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































