«Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը կարող է կարիերան շարունակել «Լիդսում», հայտնում է Daily Express-ը։
Աղբյուրի համաձայն, 27-ամյա անգլիացին անգլիական ակումբին հետաքրքրել է դեռ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշվում է, որ «Լիդսը» մտադիր է փորձել ամռանը ձևակերպել Լոֆտուս-Չիկի տրանսֆերը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո:
Լոֆտուս-Չիկը «Չելսիի» սան է, ով 2022/23 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 22 խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում:
























































