«ՌԲ Լայպցիգի» և Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոշկո Գվարդիոլն ակնարկել է կարիերան «Չելսիում» շարունակելու ցանկության մասին։
Գվարդիոլի թիմակից Քրիստոֆեր Նկունկուն այս ամառ կմիանա «Չելսիին», և, խոսելով ֆրանսիացու մասին, Յոշկոն ասել է, որ կցանկանար խաղալ Նկունկուի հետ, որտեղ էլ որ նա գնա:
«Ես երբեք չեմ տեսել այնպիսի խաղացողի, ինչպիսին Քրիստոֆն է, նա անհավանական է: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկի հետ խոսում եմ նրա մասին, միշտ ասում եմ, ուր էլ նա գնա, ուզում եմ հետևել նրան»,- Գվարդիոլի խոսքերն է մեջբերում The Times-ը:
«Չելսին» փորձ արեց ձեռք բերել Գվարդիոլին նախորդ ամառ, սակայն գերմանական ակումբը հրաժարվեց բաց թողնել խաղացողին, այս մասին ասել էր ինքը՝ խորվաթ ֆուտբոլիստը։
























































