Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը, երկրորդը՝ իսպանացի Կարլոս Ալկարասն է, երրորդը՝ Ստեֆանոս Ցիցիպասը։ Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Ռոտերդամ քաղաքում անցկացված մրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ 11-րդ տեղից բարձրացել է 8-րդ հորիզոնական։ Հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 13-րդն է։
ATP․ Թենիսիստների վարկանիշը փետրվարի 20-ի դրությամբ.
1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 7070
2 (2). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6480
3 (3). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 6195
4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 5765
5 (5). Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) — 3860 թ
6 (6). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 3815
7 (7). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) — 3660
8 (11). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) – 3250
9 (8). Ֆելիքս Օժյե-Ալիասիմե (Կանադա) — 3200
10 (9). Հոլգեր Ռունե (Դանիա) — 3161
…
13. Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2470։