«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն ամփոփել է Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Լեսթերի» դեմ հանդիպումը (3:0):
«Լեսթերը» հիանալի թիմ է, նրանք շատ լավ խաղացին, և դա շատ դժվար էր մեզ համար։ Մեր բախտը բերեց, և միայն Դավիդ Դե Խեայի շնորհիվ գոլ բաց չթողեցինք։
Իհարկե, Ռեշֆորդը հիանալի մարզավիճակում է։ Բայց Մարկուսին օգնում է ամբողջ թիմը, հատկապես Բրունու Ֆերնանդեշը։ Նա իր գործը շատ լավ է անում։
Չեմպիոնական պայքա՞ր։ Մենք չենք մտածում այդ մասին, մենք մտածում ենք վաղվա մասին, մենք պետք է շատ աշխատենք և ավելի լավը դառնանք»,- մարզչի խոսքն է մեջբերել BBC-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» 24 խաղում վաստակած 49 միավորով երրորդն է Անգլիայի Պրեմիեր լիգայում։
























































