«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային արժեք է սահմանել իր լավագույն ռմբարկու Մարկուս Ռեշֆորդի համար:
Մանկունիացիները պատրաստ են բաժանվել 25-ամյա հարձակվողից 120 մլն ֆունտի դիմաց: Ինչպես հայտնում է The Express-ը, ակումբը որոշել է նման քայլի գնալ եվրոպական ֆուտբոլի գրանդ ակումբների կողմից Մարկուսի նկատմամբ մեծ հետաքրքրության ֆոնին։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվողի տրանսֆերի գլխավոր հավակնորդները են ՊՍԺ-ն և «Բավարիան»:
Մարկուս Ռեշֆորդը հիանալի մարզավիճակում է 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում տասնվեց խաղում նա տասնչորս անգամ գրավել է մրցակիցների դարպասը և կատարել չորս գոլային փոխանցում։
























































