«Նյուքասլի» դարպասապահ Նիկ Պոուլը չի կարողանա օգնել իր թիմին լիգայի գավաթի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում, որը կկայանա փետրվարի 26-ին։ Պատճառն ուղիղ կարմիր քարտն է, որը ֆուտբոլիստը ստացավ «Լիվերպուլի» դեմ այսօրվա խաղում։
Հանդիպման ընթացքում Պոուլը սեփական տուգանային հրապարակից դուրս ձեռքով վերցրեց գնդակը և հեռացվեց խաղադաշտից։ Նա որակազրկման պատճառով բաց կթողնի իր թիմի առաջիկա 3 հանդիպումները, այդ իսկ պատճառով չի կարողանա մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գավաթային եզրափակչին։
«Նյուքասլի» երկրորդ դարպասապահը՝ Մարտին Դուբրավկան, ևս չի կարողանա մասնակցել վճռորոշ խաղին, քանի որ այս մրցաշրջանում հանդես է եկել նաև մանկունիացիների կազմում։ Հավանական է, որ այդ խաղում «Նյուքասլի» դարպասը կպաշտպանի թիմի երրորդ դարպասապահը՝ Մարկ Գիլեսպին ։
























































