Անգլիական Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրում «Չելսին» ընդունել է «Սաութհեմփթոնին» և նվազագույն հաշվով պարտություն է կրել։
Հանդիպման 74-րդ րոպեին լոնդոնցիների ավագ Սեզար Ասպիլիկուետան լուրջ վնասվածք է ստացել մրցակցի հարձակվող Սեկու Մարայի հետ բախման արդյունքում։ Պաշտպանին շուրջ 10 րոպե բժշկական օգնություն են ցուցաբերել խաղադաշտում, ապա պատգարակով և թթվածնային դիմակով դուրս բերել դաշտից։

Նշենք՝ սա 4-րդ անընդմեջ խաղն էր ԱՊԼ-ում, որում «Չելսին» միավորներ է կորցնում։ Վերջին անգամ լոնդոնցիները հաղթանակ են տարել հունվարի 15-ին՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (1-0): Դրանից հետո Գրեմ Փոթերի սաները երեք անգամ ոչ-ոքի են խաղացել՝ «Լիվերպուլի» (0-0), «Ֆուլհեմի» (0-0) և «Վեսթ Հեմի» (1-1) հետ։
23 տուրից հետո «Չելսին» մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 31 միավոր։
























































