Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ պարտվեց «Սաութհեմփթոնին» (0-1):
Միակ գոլը խփեց կիսապաշտպան Ջեյմս Ուարդ-Պրոուզը: «Սրբերի» կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում իր 17-րդ գոլը խփեց տուգանային հարվածից․ միայն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը (18) ավելի շատ գոլ ունի տուգանային հարվածներից:
Պրեմիեր լիգայի 5 լավագույն ֆուտբոլիստները տուգանային հարվածներից գրանցած գոլերի քանակով․
Դեյվիդ Բեքհեմ — 18 գոլ
Ջեյմս Ուորդ-Պրոուզ — 17 գոլ
Ջանֆրանկո Զոլա, Կրիշտիանու Ռոնալդու, Թիերի Անրի — 12 գոլ
























































