Անգլիական Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրում այսօր մի շարք հանդիպումներ են կայացել։
«Ֆուլհեմը» հյուրընկալվելիս մրցել է «Բրայթոնի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Հյուրերի կազմում միակ ու հաղթական գնդակը հեղինակել է Մանոր Սոլոմոնը՝ 88-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ։
Օրվա մյուս խաղում «Էվերտոնը» սեփական հարկի տակ ընդունել է «Լիդս Յունայթեդին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։ Միակ գնդակը 64-րդ րոպեին հեղինակել է Շեյմուս Քոուլմանը։ Հատկանշական է՝ մերսիսայդցիները Շոն Դայչի գլխավորությամբ երկրորդ անընդմեջ հաղթանակն են տանում։
Նվազագույն հաշվով հաղթանակ է տարել նաև «Բորնմուտը»։ Վերջինս հյուրընկալվելիս մրցել է «Վուլվերհեմփթոնի» հետ և Մարկուս Տավերնյերի՝ 49-րդ րոպեին հաղթանակ է տարել։ Ի դեպ, «Բորնմուտը» ամբողջ խաղի ընթացքում միայն մեկ հարված է կատարել դարպասին, որն էլ ավարտվել է դարպասի գրավմամբ։
24-րդ տուրի իրենց հանդիպումն են անցկացրել նաև «Բրենթֆորդը» և «Քրիսթալ Փելասը» և ոչ-ոքի խաղացել՝ 1-1։
























































