Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դարձել է Դոհայում (Կատար) ընթացող WTA-500 մրցաշարի հաղթող։
Եզրափակիչ խաղում աշխարհի 1-ին ռակետ Շվենտեկը 6:3, 6:0 հաշվով հաղթեց WTA-ի վարկանիշային աղյուսակի 4-րդ տեղը զբաղեցնող ամերիկուհի Ջեսիկա Պեգուլային։
Եզրափակչի ճանապարհին լեհ թենիսիստուհին հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչԴանիել Քոլինզին, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչին և ռուս Վերոնիկա Կուդերմետովային։
Մեկ տարի առաջ Դոհայի մրցաշարում Շվյոնտեկը ևս հաղթել էր՝ եզրափակիչում հաղթելով էստոնացի Անետ Կոնտավեյտին։