Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղաց «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ։
Խաղը տեղի ունեցավ Նոթինգհեմի «Սիթի Գրաունդ» մարզադաշտում այսօր՝ փետրվարի 18-ին:
Առաջին խաղակեսի վերջում հյուրերը բացեցին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Բերնարդո Սիլվան: Սակայն եզրափակիչ սուլիչից մի քանի րոպե առաջ տանտերերը խուսափեցին պարտությունից՝ գոլ խփեց Քրիս Վուդը։ Արդյունքում՝ 1-1։
Այս հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթին» մնաց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում (52 միավոր), «Նոթինգհեմը» բարձրացավ 13-րդ հորիզոնական (25 միավոր)։
























































