Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը» հաղթեց Բիրմինգհեմի «Ասթոն Վիլային»։
Խաղը կայացել է Բիրմինգհեմի «Վիլլա Պարկ» մարզադաշտում այսօր՝ փետրվարի 18-ին:
Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Օլի Ուոթկինսը և Ֆելիպե Կոուտինյոն։ «Արսենալի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Բուկայո Սական, Ալեքսանդր Զինչենկոն, ինչպես նաև Ժորժինյոյի հարվածից հետո Մարտինեսը (ինքնագոլ), իսկ խաղավերջում Մարտինելին։
Արդյունքում՝ 4-2՝ Արտետայի սաներն ընդհատեցին ԱՊԼ-ում առանց հաղթանակների երեք հանդիպումների շարքը։
Այս խաղից հետո «Արսենալը» կրկին գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը (54 միավոր), «Ասթոն Վիլան» մնաց 11-րդ տեղում (28 միավոր):
























































