«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է այն ակումբներին, որոնք այս մրցաշրջանում հավակնում են Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար:
Մասնագետը հավելել է, որ տիտղոսի համար պայքարը չի սահմանափակվում միայն «քաղաբնակներով» և «Արսենալով»։
«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Նյուքասլը» շատ մոտ են։ Առջևում շատ խաղեր կան։ «Տոտենհեմը», ինձ թվում է, նույնպես մրցավազքի մեջ է։ Նույնը վերաբերում է «Բրայթոնին», որը երկու հանդիպում ունի անցկացնելու և արժանի է ընդգրկվել հավակնորդների թվում՝ հաշվի առնելով իրենց հիանալի խաղը»,- ասել է Գվարդիոլան «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
«Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» 51 միավորով գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղուսակը: «Մանչեսթեր Յունայթեդը» 46 միավորով երրորդն է։ Հաջորդը «Նյուքասլն» է (41), «Տոտենհեմը» (39) և «Բրայթոնը» (35):
























































