«Չելսիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին կիսվել է ակումբի նորեկներ Միխայիլ Մուդրիկի և Ժոաու Ֆելիշի հետ միասին խաղալու տպավորություններով և խոսել թիմում մրցակցության մասին։
«Մեր բոլոր նորեկները լավն են: Ես կնշեի Մուդրիկին. Միխայիլին ես երկար ժամանակ եմ հետևել, քանի որ մենք շփվում էինք սոցիալական ցանցերով, ուստի ես նրան մի փոքր ճանաչում եմ։ Նա իսկապես շատ լավ է մարզվում՝ շատ արագ, գնդակով լավ է աշխատում: Եվ Ժոաու Ֆելիշը նույնպես, բոլորը գիտեն նրա տեխնիկայի մասին: Այսպիսով, երբ գնդակը նրանց ոտքերի մոտ է, դա կախարդանքի է նման:
Մենք շատ որակյալ խաղացողներ ունենք։ Մենք տեսնում ենք, որ Ժոաու Ֆելիշն այստեղ է, Մուդրիկը այստեղ է, և մենք պայմանագիր ենք կնքել նաև Նոնիի հետ (Մադուեկ): Մենք գիտենք, որ նրանք կարող են բարելավել մեր հարձակումը, որն արդեն ունի տաղանդավոր խաղացողներ, ինչպիսիք են Ստերլինգը կամ Պուլիշիչը:
Այո, կոշտ մրցակցություն է լինելու, բայց լավ է, նման պայմաններում բոլորը կկարողանան իրենց լավագույնը տալ, իսկ հետո խաղադաշտում կտեսնենք «Չելսիի» լավագույն խաղացողներին։ Հետևաբար, կարծում եմ, որ ակումբին ձեռնտու է այդքան լավ խաղացողներ ունենալը»,- Կուլիբալիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
























































