«Տոտենհեմում» հույս ունեն, որ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Միլանի» հետ պատասխան խաղից առաջ կվերադառնա թիմի ղեկին, սակայն չեն ստիպի իտալացի մասնագետին անել դա։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի, Կոնտեն հաստատ բաց կթողնի փետրվարի 19-ին կայանալիք «Վեսթ Հեմի» դեմ հանդիպումը և մեծ հավանականությամբ չի ղեկավարի «Տոտենհեմը» «Չելսիի» և «Շեֆիլդ Յունայթեդի» հետ խաղերում։ Նաև իտալացին կարող է բաց թողնել «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպումը, որպեսզի վերականգնվի մարտի 8-ին կայանալիք «Միլանի» հետ հանդիպման համար։
«Տոտենհեմը» Կոնտեին, որն Իտալիայում ապաքինվում է լեղապարկի վիրահատությունից հետո, կտա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է: Սպասվում է, որ իտալացին բաց կթողնի երկու շաբաթը, որն անհրաժեշտ է լիարժեք ապաքինման համար:
























































