Երևանյան ուսումնամարզական հավաքի ընթացքում «Սյունիք ՖԱ»֊ն ընկերական հանդիպում է անցկացրել «Ալաշկերտ֊2»֊ի հետ։ Խաղն ավարտվել է երևանյան թիմի հաղթանակով` 3։2 հաշվով։
«Սյունիքի» կազմում աչքի են ընկել Յուրա Առաքելյանը և փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը։
Հանդիպումը կայացել է «Ուրարտու» ակումբի մարզաբազայում, որտեղ թիմը փետրվարի 15-25-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում։
Հավաքի ընթացքում «Սյունիքը» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի փետրվարի 24-ին՝ մրցելով «Ուրարտու-2»-ի հետ։

























































