«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ խաղը, որն ավարտվել է 2-2 հաշվով.
«Սա ավելի շատ նման էր պարտության: Կարծում եմ՝ մենք լավ գլուխ հանեցինք՝ վերադառնալով խաղին: Առաջին խաղակեսը «Բարսելոնայի» օգտին էր, բայց մենք կարողացանք պահպանել հանգստությունն ու փորձեցինք պահեր ստեղծել, ինչպես կարող էինք: Մենք երկու լավ գոլ խփեցինք, փորձեցինք պահպանել վերահսկողությունն արդյունքի վրա:
«Բարսելոնան» հիանալի խաղացողներ ունի, և եթե նրանց ժամանակ տանք գնդակին տիրելու համար, ապա նրանք կգտնեն ազատ տարածություն: Հուսով եմ՝ պատասխան խաղում մենք լավ խաղ կցուցադրենք և ևս մեկ քայլ առաջ կանենք»,- Ռեշֆորդի խոսքերն է փոխանցում BBC-ն:
























































