«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը (1-3).
«Մենք հիասթափված ենք, քանի որ պարտվեցինք: Խաղը հենց մենք զիջեցինք: Անհավանական պայքար էր, բայց մենք «Սիթիին» գոլեր նվիրեցինք, երբ ամեն ինչ մեր ձեռքերում էր: 3 ակնհայտ գոլային պահ ունեցանք, բայց չկարողացանք դրանք իրագործել:
«Մանչեսթեր Սիթիին» հաղթելու համար պետք է սեփական մակարդակից ավելի բարձր հանդես գալ՝ հաշվի առնելով նրանց վարպետությունը: «Արսենալը» հավասարը հավասարի պես էր խաղում, երբեմն նույնիսկ ավելի լավն էր, բայց խաղերում ամեն ինչ որոշվում է տուգանայինում կոնկրետ պահերով: Այդ հարցում նրանք լավագույնն էին»,-Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն:
























































