«Բավարիայի» պաշտպան Ժոաո Կանսելոն շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիին» և մարզիչ Խոսեպ Գվարդիոլային՝ իր զարգացման գործում ունեցած ներդրման համար։
«Ես ոչինչ չունեմ «Մանչեսթեր Սիթիի» դեմ. Ես շատ շնորհակալ եմ ակումբին և Գվարդիոլային, բայց ես պետք է քայլ անեի ցանկալի մակարդակին հասնելու համար։ Ինձ դուր են գալիս նոր հնարավորություններ»,- ասել է Կանսելոն:
Պորտուգալացի պաշտպանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում»: Գերմանական թիմն իրավունք ունի 70 միլիոն եվրոյով գնել Կանսելոյին։
Այս մրցաշրջանում Կանսելոն «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Բացի այդ, 28-ամյա պաշտպանն արդեն հասցրել է առաջին գոլային փոխանցումը կատարել Բունդեսլիգայում և օգնել «Բավարիային» արտագնա հաղթանակ տանել «Վոլֆսբուրգի» նկատմամբ (4:2):
























































