Ամերիկացի գործարար Ջեմ Նաջաֆին 3,75 միլիարդ դոլարի առաջարկ է պատրաստում «Տոտենհեմը» գնելու համար։
Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հավելելով, որ Նաջաֆիի ծրագրերի մասին իրենց հայտնել են մարդիկ, ովքեր անմիջականորեն տեղյակ են արմատներով իրանցի միլիարդատերի ծրագրերին։
Նաջաֆին այժմ աշխատում է ներդրողների կոնսորցիումի հետ՝ ակումբը գնելու հայտը կազմակերպելու համար: Ամերիկացի գործարարը նաև NBA-ի «Ֆենիքս» ակումբի համասեփականատերն է։
Նշվում է, որ նա մի քանի շաբաթից պաշտոնապես առաջարկով կդիմի լոնդոնյան ակումբի սեփականատեր Ջո Լյուիսին և ակումբի նախագահ Դանիել Լևիին:
























































