«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը կիսվել է «Արսենալի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի հետաձգված խաղի սպասելիքներով։
«Սա շատ կարևոր խաղ է մեզ համար։ Սա եզրափակիչ չէ, բայց մենք պետք է խաղանք այնպես, ինչպես եզրափակիչ է, քանի որ նրանք այս պահին առաջնության լավագույն թիմն են:
Մենք լավ ենք եղել վերջին մեկ ամսվա ընթացքում, չնայած երբեմն լավագույն արդյունքները չենք ունեցել։ Կարծում եմ՝ թիմի խաղը «Աստոն Վիլլայի» դեմ ցույց է տալիս, որ մենք պատրաստվում ենք պայքարել, և ապաքինվելուց հետո պետք է գնալ այնտեղ ավելի մեծ հավակնությամբ, քանի որ դա մեծ խաղ է լինելու մեզ համար։
Առջևում ևս 16 խաղ կա, ինչը շատ է։ Այո, մենք հնարավորություն ունենք շրջանցելու «Արսենալին» և աղյուսակի առաջին տեղը գրավելու։ Հուսով եմ, որ մենք կարող ենք լավագույն խաղը ցուցադրել լավագույն մրցակցի հետ հենց հիմա»,- Ռոդիգո Էրնանդեսի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։
Հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 15-ին։
























































