Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Պիտեր Կրաուչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Տոտենհեմի»՝ «Միլանից» կրած պարտությունը (0:1):
«Տոտենհեմը դեռ խաղի մեջ է: Երկրպագուները, իհարկե, կհիասթափվեն, սկիզբը լավ չէ։ Բայց «Տոտենհեմի» խաղում դրական պահեր եղան, ուստի Լոնդոնում մենք կարող ենք տեսնել մեկ այլ թիմի»,- Կրաուչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Պատասխան խաղը կկայանա երկու շաբաթից Լոնդոնում՝ մարտի 8-ին։
























































