«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ վստահ չէ, որ թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդը կմասնակցի «Արսենալի» դեմ խաղին։
Նորվեգացի հարձակվողը փոխարինվել էր «Ասթոն Վիլայի» հետ խաղի ընդմիջմանը՝ ազդրին հարված ստանալուց հետո։
«Առաջիկա օրերին կտեսնենք՝ նա իրեն ինչպես է զգում։ Ընդմիջմանը խոսեցի բժիշկների հետ, ու նրանք ասացին․ «Գուցե, պետք չէ ռիսկի դիմել»։ Ես համաձայն եմ։ Կարծում եմ՝ նա վնասվածք չունի, վաղը, հավանաբար, կիմանանք։ Եթե ինչ-որ ռիսկ լինի, նա չի խաղա»,-Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։
























































