«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներողություն է խնդրել «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդից: Հիշեցնենք՝ նախորդ մամուլի ասուլիսի ընթացքում Գվարդիոլան այսպիսի արտահայտություն էր արել. «Միթե՞ Սիթին է մեղավոր, որ Ջերարդը սայթաքեց «Չելսիի» հետ խաղում 2014 թվականին»:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել Սթիվեն Ջերարդից իմ հիմար մեկնաբանության համար: Շատ եմ ամաչում, քանի որ Սթիվենն արժանի չէ նման խոսքերի: Ես անձամբ եմ նրանից ներողություն խնդրել, բայց կցանկանայի հրապարակայնորեն ևս ներողություն խնդրել: Ես ոչ միայն իրենից, այլևս իր ամբողջ ընտանիքից եմ ներողություն խնդրում»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթին» կարող է լուրջ պատիժ ստանալ ԱՊԼ-ից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները սիստեմատիկ կերպով խախտելու համար:
























































