Ամերիկացի մասնագետ Ջեսի Մարշը կգլխավորի «Սաութհեմփթոնը», հայտնում է The Athletic-ը։ Ամերիկացին փետրվարի 6-ին հեռացվել էր «Լիդսի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Ըստ հրապարակման՝ կողմերն արդեն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը։ «Սաութհեմփթոնը» նախատեսում է շտապ մասնագետ նշանակել Պրեմիեր լիգայում «Չելսիի» դեմ հաջորդ խաղից առաջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը կարող է գլխավորել Սթիվեն Ջերարդը կամ Ֆրենկ Լեմպարդը։
«Սաութհեմփթոնը» 22 հանդիպումից հետո 15 միավորով եզրափակում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը:
























































