Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մոտ 4,5 միլիարդ ֆունտ կառաջարկի «Մանչեսթեր Յունայթեդի» գնման համար, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ներկայիս սեփականատերերը՝ Գլեյզեր եղբայրները, պահանջում են մոտ 6 միլիարդ ֆունտ ստեռլինգ: Նշվում է, որ բացի ակումբի ծախսերից, նոր սեփականատերը պետք է մոտ 2 միլիարդ ծախսի «Օլդ Թրաֆորդի» վերակառուցման կամ «Մանչեսթեր Յունայթեդի» համար նոր մարզադաշտի կառուցման համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայից ներդրողների երկու խումբ պատրաստվում են ակումբը գնելու համար իրենց առաջարկները։ Ակումբը ձեռք բերելու վերաբերյալ հետաքրքրություն կա նաև ԱՄՆ-ի,ց Կատարից, Չինաստանից և Սինգապուրից ներդրողների կողմից։
Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆն արդեն իր հերթին դիմել է ներդրումային բանկերին, որոնք կօգնեն իրեն գնել ֆուտբոլային ակումբը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Գլեյզերների ընտանիքը, որին 2005 թվականից պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդը», հայտարարեց ակումբը վաճառելու մտադրության մասին։ Դիտարկվում է նաև երրորդ կողմի ներդրումների տարբերակը։
























































