«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բարձր է գնահատել լոնդոնյան ակումբի՝ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոն դառնալու հեռանկարները։
«Արսենալը» 51 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Ես կասեի այո, քանի որ զգում եմ, որ բոլոր թիմերը, որոնք սովորաբար մասնակցում են չեմպիոնական մրցավազքին Պրեմիեր լիգայում, դուրս են մնացել այս մրցավազքից, և միակ սպառնալիքը «Ման․Սիթին» է:
Եվ նույնիսկ «Մանչեսթեր Սիթին» չի խաղում այնպես, ինչպես նախորդ կամ երկու տարի առաջ: Եվ ես զգում եմ, որ այս մրցաշրջանի սկզբից «Ման․Սիթին» ավելի խոցելի է դարձել պաշտպանությունում, քան նախորդ տարիներին»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































