«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված չէ պաշտպան Աարոն Ուան-Բիսակայի հետ հետագա համագործակցությամբ։ Մանկունիացիները պատրաստ են բաժանվել 25-ամյա խաղացողից այս մրցաշրջանի ավարտին, հայտնում է Football Insider-ը։
Ֆուտբոլիստի՝ կարիերան շարունակելու տարբերակներից մեկը Լոնդոնի «Վեսթ Հեմն» է։ Հնարավոր տրանսֆերի գումարը գնահատվում է 25 մլն եվրո։
Հիշեցնենք, որ պաշտպանը ՄՅՈՒ-ի կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Նա «Օլդ Թրաֆորդ» է տեղափոխվել «Քրիսթալ Փելասից»:
Ընթացիկ մրցաշրջանում Ուան-Բիսական 14 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ:
























































